Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե այդպես շարունակվի, 20 տարի հետո հաշմանդամություն ունեցող անձ չենք ունենա». Արմեն Ալավերդյան

Դեկտեմբեր 02,2017 16:44

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամության միջազգային օր:Այդ օրը կամ դրա նախօրեին ամբողջ աշխարհում տեղի են ունենում միջոցառումներ, գիտաժողովներ, որոնք միտված են բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների, նրանց իրավունքների, դրանց խոչընդոտների ու լուծումների մասին: Այդ առիթով «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Յունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանի հետ հանդիպումը:

Նա խոսեց Հայաստանում հաշմանդամների համար միջավայրի հարմարավետության, հասարակության կողմից խտրականության դրսևորումների ու ինտեգրման մասին, ինչպես նաև ներկայացրեց 2010 թվականին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի կոնվենցիայի զարգացումները Հայաստանում․« Չգիտեմ ուրախալի լուր է, թե ցավալի, բայց պաշտոնապես հայտարարված հաշմանդամների թիվը նվազում է: Եթե այդպես շարունակվի 20 տարի հետո հաշմանդամություն ունեցող անձ չենք ունենա Հայաստանում»,-նշեց բանախոսը:

Նա դժվարացավ դա որպես դրական լուր համարել, որովհետև խոսքը գրանցվածների թվի մասին էր այլ ոչ թե խնդրի լուծման եղանակի: «Արդիական և մարդկանց հուզող խնդիրը հաշմանդամի կարգավիճակի պաշտոնական ճանաչումն է:

Այն վերջերս դարձել է բավականին խնդրահարույց : Վերջին մի քանի ամսվա ընթացքում շուրջ 210 հազար հաշմանդամ կար Հայաստանում գրանցված, իսկ այժմ 196 հազարից էլ քիչ են : Դա մտահոգություն է առաջացնում, որովհետև դրանք մարդիկ են, ովքեր զրկվել են իրենց կարգավիճակից, արտոնություններից և իրավունքի իրականացման ռեալ հնարավորություններից»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմնականում դրանք 3-րդ կարգի հաշմանդամներն են:

Բանախոսը կարևորեց միջավայրի մատչելիության ապահովվումը, ինչը այժմ ավելի հայտնի է ունիվերսալ ձևավորում կամ ունիվերսալ դիզայն(universal design) միջազգային տերմինի ձևակերպմամբ: Դա նշանակում է այնպիսի կառուցապատում, որը հարմար է բոլորին:« Այդ առումով մենք առաջընթաց ենք գրանցել : Հատկապես Երևանում վերջին երեք տարիներին բազմաթիվ թեքահարթակներ են կառուցվել, որոնց նպատակը մեկն է ՝ չլինի ոչ մի տեղ, որը լինի խոչընդոտ տեղաշարժվելու համար: Այդ գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ մենք ունենաք 100% -անոց հարմարավետություն»:

Նա հավելեց, որ տրանսպորտի ոլորտը դեռ մնում է խնդրահարույց և որ այս գործընթացները մարզերում նույն կերպ չեն զարգանում «Այնտեղ ավելի քիչ է տեղաշարժը, որոշակի փոփոխություններ արվում են, բայց երբ Երևանից դուրս եք գալիս փոփոխությունը ակնառու է դառնում»:

Արմեն Ալավերդյանը ներկայացրեց քաղաքացիական հասարակություն ֆորումի աջակցությամբ հրատարակած ներառականության քաղաքականության մասին գրքույկը և հույս հայտնեց, որ պետական կառավարման մարմինները կկիրառեն նման քաղաքականություն և կպարտավորվեն որոշումների կայացման գործընթացը դարձնել մասնակցային: Դրա մեջ մտնում է նախագծումը, մշակումը, ընդունումը մոնիտորինգը և գնահատումը: Ըստ նրա՝ այդ ամենը շատ հաճախ արվում է մեկ մարդու կողմից: Բանախոսը անդրադարձավ նաև ՄԱԿ-ի հաշմանդամության մասին կոնվենցիային և Հայաստանում դրա իրականցմանը:

«ՄԱԿ-ը Հայաստանում 2006 թվականին ընդունել է կոնվենցիան, 2007 թվականին դա ստացել է իրավական ակտի ուժ, իսկ Ազգային ժողովի կողմից վավերացրել է 2010 թվականին, որով գերակա ուժ է ստանում, եթե հակասության մեջ է մտնում ազգային օրենքների հետ: Ես ուզում եմ նշել, որ միայն կոնվենցիան է ընդունվել, կամընտիր արձանագրությունը չի ընդունվել, որով անհատները կկարողանան իրենց բողոքներով դիմել կոմիտե: Մեր պաշտոնյաները պատճառաբանում են , որ շատ բողոքներ կլինեն, այդ պատճառով էլ չեն վավերացնում»: Հայաստանի հետ համեմատելով՝բանախոսը նշեց, որ մեզ մոտ թյուր կարծիք կա թե զարգացած երկրներում ամեն ինչ իդեալական է, բայց իրականում այդպես չէ :

Տարբերությունը միայն ազատ տեղաշարժվելու հնարավորության առկայությունն է: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նշեց, որ զբաղվածության առումով տոկոսային փոփոխություններ չեն գրանցվել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ աշխատունակ տարիքում գտնվող հաշմանդամների ՝8-9%-ը զբաղված է, ինչը նա այնքան էլ չի հասկանում« Կան մարդիկ, ովքեր աշխատունակ տարիքում ընդհանրապես անաշխատունակ են , և կարող է մարդ 64 տարեկան է, բայց դեռ 20 տարի էլ կբավարարի աշխատունակությունը: Այսինքն` դա մեզ ռեալ վիճակագրություն չի տալիս»։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031