Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին ընկել է մեկ հարկանի շինության տանիքին, այնուհետև՝ գետնին

Դեկտեմբեր 02,2017 16:07

Դեկտեմբերի 2-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 26 շենքում շինարարական աշխատանքների ժամանակ քաղաքացին ընկել է ցած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ (6-7-րդ հարկերի միջակայք) 1998 թ. ծնված Ք. Ա.-ը ընկել է հարակից գտնվող մեկ հարկանի շինության տանիքին, այնուհետև՝ գետնին:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ք. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031