Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանձնարարականներ է ներկայացրել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Դեկտեմբեր 02,2017 15:22

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խումբը նոյեմբերի 29-դեկտեմբերի 1-ը Երևան կատարած այցի արդյունքում ներկայացրել է ամփոփիչ զեկույցը ապրիլի 2-ին  Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Զեկույցում արված եզրակացությունները և հանձնարարականները հիմնված են Հայաստանի Ազգային ժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կուսակցությունների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների վրա: ԺՀՄԻԳ խումբն ընդգծել է հետագա համագործակցության պոտենցիալ ոլորտները և առաջարկել կոնկրետ քայլեր, որոնք տարբեր շահագրգիռ կողմեր կարող են ձեռնարկել՝ հանձնարարականները դիտարկելու համար։

ԺՀՄԻԳ խումբն ուշադրություն է հրավիրել հատկապես այն առաջնահերթ հանձնարարականների վրա, որոնք ուղղված են ընտրակաշառքներին և պետական ռեսուրսների չարաշահմանը՝ ընտական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու համար:

Զեկույցում խորհուրդ է տրվում, ի թիվս այլ քայլերի, ամբողջական և ժամանակին ընտրական բարեփոխումներ անցկացնել՝ օրենքում եղած բացթողումներն ու անհստակությունները վերանայելու համար, այդ թվում կապված քարոզարշավների, դրանց ֆինանսավորման, բողոքարկման և դրանց ժամկետների հետ: ԺՀՄԻԳ-ը նկատել է, որ անհրաժեշտ է հետագա քայլեր ձեռնարկել սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց համար սահմանափակումները վերացնելու համար, ինչպես նաև ընդլայնել կանանց մասնակցությունն ընտրություններին և բարձրացնել ընտրությունների կառավարման արդյունավետությունը:

ԺՀՄԻԳ զրուցակիցների մեծ մասն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բացակայության խնդրին և կոչ են արել քաղաքական վերնախավին քաղաքական կամք դրսևորել՝ ընտրողների վրա ճնշումների բոլոր ձևերի դեմ և հրապարակային կերպով դատապարտել ընտրակաշառքների և ձայներ գնելու դեպքերը:

«Հաշվի առնելով կողմերի պատրաստակամությունը՝ մասնակցել ընտրական հանձնարարականների իրականացման կարևոր գործընթացին՝ բարեփոխումների հաջող ընթացքի համար անհրաժեշտ են լայն և ընդգրկուն խորհրդատվություններ»,- այցի ընթացքում ասել է ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսսոնը:

«ԺՀՄԻԳ-ը պատրաստ է իր աջակցությունն առաջարկել հանձնարարականներն իրականացնելու ճանապարհին, այդ թվում ընտրական օրենսգրքում փոփոխությունները վերանայելու, խորհուրդների ու լավ փորձի և տեխնիկական հարցերի շուրջ»,- ասել է  ԺՀՄԻԳ ընտրությունների բաժնի ղեկավար Ալեքսանդր Շլիկը:

ԵԱՀԿ բոլոր անդամ երկրները պարտավորվել են անհապաղ հետևել ԺՀՄԻԳ ընտրական գնահատականներին և հանձնարարականներին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031