Նախարար Արմեն Ամիրյանը և խորհրդական Արսեն Գրիգորյանը «Դիրքապահ» միավորման նախագահ Մանուէլ Մանուկյանի ուղեկցությամբ երեկ այցելեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի այն մասնակիցներին, որոնք առողջության վերականգնողական փուլում են։
Հուզիչ և անմիջական հանդիպում, որի ընթացքում նախարարը մեկ անգամ ևս իր և բոլորիս երախտիքը փոխանցեց տղաներին։
ՀՀ մշակույթի նախարարության և Քառօրյա պատերազմի մասնակիցների «Դիրքապահ» միավորման նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ Քառօրյա պատերազմի մասնակիցներին բարոյապես և ֆինանսապես աջակցելու, վերականգնողական նոր կենտրոնի շինարարությանը գումար հատկացնելու նպատակով։
ՀՀ մշակույթի նախարարություն