Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մաֆիան, հանրահայտ բռնցքամարտիկները MDR-ի խոշորացույցով. «Ազգ»

Դեկտեմբեր 02,2017 13:45

«Ազգ»-ն անդրադարձել է Կենտրոնական Գերմանիայում (տե՛ս «Ազգ»-ի 06-11-2015, 06-22-2017 հրապարակումները)՝ ավելի ստույգ Թյուրինգիա երկրամասում գործող հայկական մաֆիայի մասին գերմանացի մեր գործընկերների հրապարակումներին: Տեղական MDR հեռուստաալիքը, մամուլը շարունակում են ուշադրության առանցքում պահել հետաքննող լրագրողներ Աքսել Հեմմերլինգի, Լուդվիգ Քենդցիայի (Axel Hemmerling, Ludwig Kendzia) բացահայտումները, որ երկու օր առաջ նոր անուններ առավ լուսարձակի տակ:

Խոսքը 2014- ի սեպտեմբերին Էրֆուրտի կենտրոնում պատահած իրադարձության մասին է. մարդիկ դրսում ուտում- խմում, իրենց հանգիստն են վայելում, երբ ժամը 18:30 պատկերը խաթարվում էՙ երկու տասնյակ երիտասարդներ խուժում են հին քաղաքիՙ զբոսաշրջիկներով հարուստ կենտրոնում գտնվող խաղասրահ- ռեստորաններից մեկը, աթոռ շպրտում իրար վրա, քաշքշում, հետո կրակոց է լսվում, ոստիկանությունն արագ հասնում է, բայց խումբն ավելի ճարպիկ է գտնվումՙ ճողոպրում է:

Թյուրինգիա երկրամասում իրավապահները վաղուց են հետեւում հայկական երկու կլանների անհաշտ պայքարին եւ նշում են, թե հայկական մաֆիան իտալականի նման լավ ճյուղավորված է: Զենքի կիրառմամբ այս ծեծկռտուքի գործը գերմանացի լրագրողների ուշադրությունն է գրավել նաեւ բեռլինաբնակ մեր հայրենակից բռնցքամարտիկների մի շարք անունների հնարավոր ներգրավմամբ: Ոստիկանները կարծում են, թե Ուլի Վեգների շնորհալի սանըՙ բռնցքամարտիկ Կարո Մուրադը 3 տարի առաջ այդ օրը Էրֆուրտում, այդ վայրում է եղել, եւ հայկական մաֆիայի երկու թշնամացած կլանների հետ չի բացառվում, որ առնչություն ունի: Կարո Մուրադը 2014- ի հուլիսի վերջին հարցաքննության ժամանակ հերքել է տեղեկությունըՙ ասելով, թե եղբայրըՙ Կոկոն է նույն օրը Էրֆուրտում եղել: Նա վկայակոչել է իր ընկերուհուն, որի հավաստմամբ, նա հիշյալ օրը Բեռլինում է եղելՙ մարզումների: Իսկ Կոկո Մուրադը հաստատել է եղբոր ասածը:

Ոստիկանությունը, սակայն ներկայացնում է, թե Կարոյի ավտոմեքենան եղել է այդ վայրում, դեպքից շատ չանցածՙ ոստիկանությունը գաղտնալսել է այդ վայրում մի շարք բջջային հեռախոսներ, որոնց թվում եղել է նաեւ Կարոյի հեռախոսը, եւ խաղասրահի տեսանկարահանող սարքի գրանցած մարզահագուստով տղամարդը հենց Կարո Մուրադն է, այլ ոչ թե նրաՙ հանրությանն առավել նվազ հայտնի եղբայրըՙ Կոկոն, ինչպես փորձել են ներկայացնել եղբայրները:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031