Եթե անգամ կարելի է ռուսական հեռուստաընկերությունների վերջին հակահայկական հաղորդումները դիտել որպես երկրի կամ առնվազն իշխանությունների վերաբերմունքի առհավատչյա, դրան պիտի հաջորդեր բոլորովին այլ արձագանք, քան ունեցանք մենք։
Այս պարագայում արժեր ընդամենը ժպիտով ու հումորով վերաբերվել այդ կսմիթներին ու նեղացած հարեւանի կեցվածքին։ Իսկ եթե անգամ այդ կեցվածքի մեջ վիրավորական պահ կա, եւ ռուս հանրային դեմքերը չափն անցել են, ապա անտակտությանն անտակտությամբ, գռեհկությանը գռեհկությամբ պատասխանելը մեզ սազական չէ։ Առավել եւս՝ եթե պատասխանողը ոչ թե մի շարքային քաղաքագետ է կամ ՀՀԿ-ի հրահանգով հարցազրույց տվող անհայտ հասարակական գործիչ, այլ ԱԺ փոխնախագահի պաշտոնն զբաղեցնող անձ։
Եվ քանի որ վատ օրինակը, որպես կանոն, վարակիչ է, երեկ էլ թեման շարունակել է Ֆելիքս Ցոլակյանը՝ հիշելով, որ «հարսնացուն միշտ հյուսիսից է լինում, փեսացուն՝ հարավից»։ Ի՞նչ ասենք՝ գուցե վարվելակերպի, խոսքի ու պահվածքի դասընթացներ կազմակերպելու կարի՞ք կա մեր քաղաքական գործիչների համար։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում