Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Մարտիրոսյան. Ռուսական պետական ալիքների և Առաջին ալիքի սփռումը պետք է արգելել. «Փաստ»

Դեկտեմբեր 02,2017 12:15

Գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը այս ամենի հետ կապված երեկ իր Ֆեյսբուքյան էջում մի գրառում էր արել, որում մասնավորապես գրել էր. «Ինչ-որ շատ չեք նայում. ռուսական TV-ներ: Եվ ուր է իրենց համար ամենամահացու առաջարկը՝ արգելել դրանց սփռումը ՀՀ-ում: Cлaбo?»:

«Փաստը» Վահրամ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, արդյոք դա լավագո՞ւյն տարբերակն է և ճի՞շտ է չիմանալ՝ ինչ են մեզնից խոսում այդ հեռուստաալիքների եթերում:

Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ասելով՝ ում ենք հասկանում: Թե ինչ են խոսում մեր մասին ռուսական, ադրբեջանական, ղազախական կամ ֆրանսիական մեդիայում պետք է իմանան Արտգործնախարարության ինչ-որ բաժիններ, որոշ դեպքերում’ Պաշտպանության նախարարության կամ Ազգային անվտանգության ծառայության: Այդ տրամաբանությամբ մենք պետք է ադրբեջանական, վրացական ալիքներ էլ նայենք՝ իմանալու համար, թե ինչ են խոսում: Ռուսաստանն ինքն իրեն համարում է պա­տերազմի մեջ ամբողջ աշխարհի հետ՝ Ուկրաինայի, Արևմուտքի, և իրենց լրատվությունը իրականում քարոզչություն է՝ կոպիտ պրոպագանդա: Այդ պրոպագանդայի առաջ բացել անպատրաստ լսարան, նշանակում է ինֆորմացիոն ոլորտում հանցագործություն գործել մեր հասարակության, մեր ժողովրդի դեմ: Պետք է ուղղակի արգելել: Հիմա այդ հաղորդումներն ենք քննարկում: Իսկ եթե մտնենք, այդ հաղորդումների մեկնաբանությունները սոցցանցերում կարդանք, կտեսնենք, որ այստեղ ոչ թե լրագրողների խնդիր է, այլ՝ մի ստվար շերտի: Երևի թե Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը ատում է օտարներին, այդ թվում՝ հայերին: Խոր ատելություն, արհամարհանք ու թշնամանք կա: Ի՞նչ կարիք կա այդ բազմության, այդ խաժամուժի տեսակետները արտահայտած հաղորդումները մենք տեսնենք:

Եթե կան երաժշտական, գեղարվեստական հաղորդումներ, որ ավանդույթի ուժով հետաքրքրում են մարդկանց, արբանյակ, մալուխ կա, դրանցով կարելի է դիտել: Գրառմանս իմաստը ռուսական պետական ալիքների և Առաջին ալիքի սփռումը արգելելն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031