Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոշորներն օրենքի դաշտո՞ւմ, թե՞ բանտում. «Ժամանակ»

Դեկտեմբեր 02,2017 10:33

Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրա իրականացման վերաբերյալ բազմաթիվ հարցադրումների շարքում անկասկած առանցքայիններից մեկն այն է, թե Հայաստանի իշխանությունն ինչպես է կարողանալու համաձայնագիրն, այսպես ասած, «վաճառել» ներդրողներին, դրա շնորհիվ մեծացնել Հայաստանի գրավչությունը, նրանց բերել Հայաստան:

Ընդ որում՝ այդ հարցը ոչ միայն կարևորներից մեկն է, այլ թերևս կենսականներից մեկը՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակն ու ցուցանիշները: Մյուս կողմից, սակայն, ներդրողների համար համաձայնագրի փաստն ինքնին ոչինչ է, և նրանք նույնպես պետք է տեսնեն, թե ինչպես է այն իրականացվում, ինչպես է փոխվում Հայաստանը, դատաիրավական համակարգը, մրցակցային պայմանները, հավասարությունը, իրավահավասարությունը և այլն: Սակայն սրա համար էլ Հայաստանին փող է պետք, որքան էլ տեսականում ամեն ինչ կախված լինի շատ պարզ քաղաքական քայլերից և որոշումներից

Բանն այն է, որ խաղի կանոնների վերանայումը, ըստ էության, նշանակում է ներկայիս խաղի կանոնների պայմաններում իշխանության և փողի զգալի ծավալներ ունեցող անձանց շահերի ոտնահարում, քանի որ իշխանությունն ու փողը նրանք ձեռք են բերել հենց այն կանոնների պարագայում, որոնք ԵՄ-ի հետ համաձայնագրով պետք է փոխվեն: Հետևաբար՝ առաջանում է որոշակի դիլեմա՝ կամ-կամ: Կա՛մ այդ մարդիկ պետք է սիրահոժար համաձայնեն հրաժարվել խաղի կանոններից և անցնել արդեն այլ, հավասար, օրինական կանոնների դաշտ, կա՛մ պետք է նրանց ուղղակի ուժով բերել այդ դաշտ, իսկ դիմադրության դեպքում՝ տանել բանտ: Ընդ որում՝ տարբեր պատճառներով դժվար է պատկերացնել թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031