Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավելի քան 20 մեդալ՝ Աբովյանի սամբոյի և ձյուդոյի մարզադպրոցից

Դեկտեմբեր 02,2017 10:22

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մարզադպրոցում շուրջ 15 տարի է, ինչ զարգանում  են սամբո և ձյուդո մարզաձևերը։ Այսօր այս սպորտաձևերով մարզադպրոցում զբաղվում  է 100 մարզիկ։ Մհեր Կարապետյանը, Ռոբերտ Գաբրիելյանը, Հարություն Սարգսյանը, Բորիս Շատվերյանը մարզադպրոցի սաներից են, ովքեր բազմիցս մասնակցել են թե Հայաստանի, թե Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին և վաստակել են  ավելի քան 20 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։

«Շուրջ 11 տարի է ինչ զբաղվում եմ սամբո մարզաձևով: Հանդիսանում եմ Հայաստանի բազմակի չեմպիոն, 2016 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և  2017 թվականի Եվրոպայի չեմպիոն»,- ասում է մարզադպրոցի սան Բորիս Շատվերյանը:

Ըստ մարզիչ Արշալույս Բալյանի՝ այս մարզաձևերը գնալով զարգանում են Հայաստանում, ամեն տարի մեդալների թիվը աճում է: Մարզիկները նշում են, որ նախկինում մարզադպրոցի պայմանները այնքան էլ բավարար չեն եղել, հիմնականում եղել է ջեռուցման խնդիր, իսկ այսօր համեմատաբար վիճակը  բարելավված է և  այդպիսի խնդիրներ չկան: Արշալույս Բալյանը նշեց նաև, որ մրցույթներին մասնակցելու համար մարզիկները ֆինանսավորվում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարության կողմից:

Մարզադպրոցի սաներն այժմ պատրաստվում են Հայաստանի մեծահասակների առաջնությանը, որը տեղի կունենա դեկտեմբերին:

​Աննա Բզնունի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031