Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինան չի կարողանում կատարել ՍԾՏՀ ԽՎ նախագահի իր պարտականությունները․ ՌԴ ԱԳՆ-ն՝ հակահայկական բանաձև մասին

Դեկտեմբեր 01,2017 23:40

Ուկրաինան չի կարողանում կատարել իր պարտականությունները որպես Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները որպես ՍԾՏՀ նախագահող. խախտվում են բազմակողմ կազմակերպությունների համընդհանուր նորմերն ու սկզբունքները, չի ապահովվում պատվիրակությունների լիակատար մասնակցությունը և ոտնահարվում են պառլամենտարիզմի հիմնական սկզբունքները»,- ասված է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ռուսական խորհրդարանական պատվիրակությունը Կիևում ՍՏԾՀ ԽՎ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու հրավեր չի ստացել, որը խախտում է ՍԾՏՀ ԽՎ աշխատանքի կարգը։ ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում ուկրաինական նախագահությունը չի հրավիրել հայկական խորհրդարանական պատվիրակությանը մասնակցել համատեղ հռչակագրում սկզբունքային նշանակության հարցերի շուրջ փոփոխությունների քննարկմանը։ Արդյունքում, հայկական պատվիրակությունը ստիպված է եղել լքել նիստերի դահլիճը»,– ասված է հայտարարության մեջ:

Ցավոք, պատվիրակությունների իրավունքների այդ խախտումները տեղի են ունեցել մյուս անդամների լուռ համաձայնությամբ: Այս հարցը Վեհաժողովի շրջանակներում լուրջ քննարկում է պահանջում: Ինչ վերաբերում է Ուկրաինայի ներկայացրած փոփոխություններին, դրանք վերջին պահին են տեղ գտել նախնական համաձայնեցված հայտարարության նախագծում և ունեին մտադրված սադրիչ բնույթ: Կիևը չարաշահել է իր գործառույթները և հասել ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր ասամբլեայի ամփոփ հռչակագրում սադրիչ փոփոխությունների»,–ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031