Ծաղկաձորում ավարտված շախմատի «Ծաղկաձոր օփեն» միջազգային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշերով արժանացավ բրոնզե մեդալի: Հաղթեց ուկրաինացի Վիտալի Բերնադսկին (7 միավոր): Երկրորդ տեղն զբաղեցրեց խորվաթ Մարին Բոսիոսիչը:
«B» խմբում 9 մրցանակային եռյակը կազմեցին հայաստանցիներ Սարգիս Վասիլյանը, Դավիթ Դավթյանը եւ Գոռ Սեյրանյանը՝ (7,5-ական միավոր):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ