Նախկինում հայտնել ենք, որ նոյեմբերի լույս 20-ի գիշերը Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Կարեն Շիրվանյանը Բագրատաշենի սահմանային անցակետում վիճաբանության հետեւանքով դանակով վնասվածք է հասցրել սահմանային անցակետի աշխատողին, ապա՝ ինքնավնասման փորձ կատարել:
Հայտնի է դարձել, որ սահմանային անցակետում Կ. Շիրվանյանին սահմանապահները ծեծի են ենթարկել: Այդ ծեծի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Իրավապահներից տեղեկացանք, որ սույն դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը մի քանի օր առաջ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ