Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգի դավաճան, գործ ես սարքում հայրենիքի հերոսի գլխին». Վիճաբանություն՝ դատարանում

Դեկտեմբեր 01,2017 20:12

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին հարցեր ուղղեց նաեւ գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը:

«Դուք ասացիք, որ Սեֆիլյանի հետ շփվում էիք, որովհետեւ ունեիք ընդհանրական գաղափարներ, հայրենասիրական գաղափարների հիմքի վրա էիք շփվում, այսինքն, կարելի է ենթադրել, որ ձեզ հայրենասեր եք համարում, հարց է առաջանում՝ արդյոք հայրենասիրության պոռթկո՞ւմ է ձեզ մոտ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի նկատմամբ դավաճանական գործողություններ անել կամ գործ սարքել ազգային հերոսի գլխին, որը ոչ մի կապ չունի այս թատրոնի հետ»:

Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հարցը հանեց, ինչից հետո վիճաբանություն եւ լեզվակռիվ սկսվեց երկու ամբաստանյալների միջեւ:

«Վիժվածք, ազգի դավաճան, գործ ես սարքում հայրենիքի հերոսի գլխին»,- Պետրոսյանին դիմեց Գեւորգ Սաֆարյանը:

«Տո սապլյակ, լակոտ, չափդ ճանաչի, արա, քեզ դատարանն է թույլ տալիս հարցեր տաս, դու ով ես արա»,- ի պատասխան ասաց Հովհաննես Պետրոսյանը:

Դատարանը սանկցիա կիրառեց ամբաստանյալների նկատմամբ նախազգուշացման տեսքով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031