Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքը հունից հանեց ամբաստանյալ Ներսես Պողոսյանին:
Վերջինս Հովհաննես Պետրոսյանից հետաքրքրվեց. «Հլը ինձ ասա, ոնց եղավ, որ Սմբոյի հետ ձեր գրած ցուցմունքներով սաղ Հայաստան էդ զենքերը ման տվիք, Սմբոն մնաց դուրս, ես տարուկես մնացի բերդում: Ով է քեզ ասել, որ ես զենք եմ տարել Արթուրենց տուն»:
Առաջին հարցը դատարանը հանեց, ինչը դուր չեկավ Պողոսյանին. «Ախր հարգելի դատարան, էս տարուկես իմ համար հանելուկ մնաց, ինչի եմ ես բերդում, էս գեղից եկածը դրսում, դրա ճիշտ ո՞րն է»:
Երկրորդ հարցին Հովհաննես Պետրոսյանը պատասխանեց, որ Գալուստն է ասել, որ Ներսեսը զենք է տարել Արթուրենց տուն, այս պատասխանից Ներսես Պողոսյանը բարկացավ. «Բայց քո ցուցմունքում չկա նման բան գրած, որ Գալուստն է ասել, ու իմ կալանավորման պատճառը, էն Մատինյանը մինչեւ վերջ ասում էր, Հովոյի ցուցմունքի պատճառով է»:
Պողոսյանի այս հայտարարությունից հետո Պետրոսյանը հերքեց, որ ինքը ասել է, թե Ներսեսը Արթուրենց տուն զենք է տարել, Պողոսյանը հետաքրքրվեց՝ բա նախաքննական ցուցմունքում ոնց է գրվել. «Ուզում եմ գնամ մորս տեսնեմ, մերս ավտոյի տակ է ընկել, էս երկու ամիս է՝ պառկած է, իսկ ես տարուկես է նստած էս մեյմունությունն եմ նայում, երեք տղաս մնացել են պապա ասելով, բայց էդ տղերքը, որ մեծացան, ձեր երեխեքի հերն են անիծելու, արա, որովհետեւ տղա են մեծանում»:
Դատարանը նախազգուշական սանկցիա կիրառեց Պողոսյանի նկատմամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
իսկ սպանուած ոստիկանների մայրերը ի՞նչ վիճակում են արդեօք..
անոնց երեխաները ո՞նց են մեծանալու…
եթէ ձեր մայրերով եւ զաւակներով մտահոգ էիք,
ապա չգործէիք ձեր բիրտ եւ արիւնալի արարքը
հիմա գոնէ մարդավարի կերպով դիմագրաւեցէք հետեւանքները