Դեսպանությունն ուշադիր հետևում է ռուսաստանյան մեդիա դաշտում հնչող տարաբնույթ տեսակետներին Հայաստան-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը՝ անդրադառնալով ռուսաստանյան «НТВ» հեռուստաալիքով եթեր հեռարձակված «Место встречи» հաղորդման ընթացքում հնչեցված տեսակետներին:
«Դեսպանությունն իր մտահոգությունն է հայտնել դրա շրջանակներում հնչեցված ձևակերպումների շուրջ «Գազպրոմ մեդիա հոլդինգին», որի ցանցի մեջ է ներառված հեռուստաալիքը։ Իր ձևաչափով այդ հաղորդումը կրում է զուտ պոպուլիստական բնույթ՝ փորձելով այսպես կոչված փորձագետների մակարդակով որոշ սրություն տալ հեռուստալսարան գրավելու նպատակով, ինչն ակնհայտ երևաց նոյեմբերի 28-ի թողարկման ընթացքում։ Միանշանակ, հնչեցված «փորձագիտական» տեսակետները զուտ հեռուստատեսային շոու ստեղծելու միտումն են հետապնդել»,- ասաց նա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում