Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: Նա ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ.
«Մեր Հայաստանի արտաքին քաղաքականության գործունեության առումով Եվրոպայում չէին նայում, թե հայերը ինչպես կքվեարկեն տարբեր հարթակներում, կարծում էին Լավրովն ինչպես քվեարկում է, էնպես էլ Հայաստանն է քվեարկելու»,- ասում է ԱԺ Ելք խմբակցության անդամ Արամ Սարգսյանը:
Սակայն պարոն Սարգսյանը համաձայնագրի ստորագրումից հետո տեսնում է մի խնդիր: Ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված այդ փաստաթղթից հետո ինչպես է լուծվելու 2018-ին իշխանության առաջին դեմքի հարցը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ