Ծագումով հայ, արգենտինական «Independente» հայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսը նոյեմբերի 30-ին ձերբակալվել է։ Արգենտինական առաջատար պարբերականները հեղեղված են ֆուտբոլային աշխարհում հայտնի դերակատարի ձերբակալության մասին լուրով։
Արգենտինյան «Telefe» հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր Նակիսի ձերբակալությունից։ Ըստ աղբյուրի, ձերբակալությունը տեղի է ունեցել իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ դատարանի որոշմամբ։
Աղբյուրը տեղեկացնում է, որ Նորայր Նակիսը մեղադրվում է ֆուտբոլային ակումբի աջակիցների, որոնց Լատինական Ամերիկայում անվանում են «Barrabrava», հետ անօրինական գործունեության և փողերի լվացման մեջ։ Նակիսի հետ միասին ձերբակալվել է ևս 23 անձ, ովքեր կապ ունեն ավելի վաղ հարուցված այս քրեական գործի հետ։
Նյութի մանրամասները կարդացեք.aysor.am –ի կայքում