Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկները

Դեկտեմբեր 01,2017 16:56

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների վարչության պետ Ալեքսանդր Շլիկին, ՀՀ ԱԺ ընտրություններում ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնին և ԺՀՄԻԳ ընտրությունների վարչության խորհրդական Ալեքսեյ Գրոմովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկները, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները:

Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել միջազգային կառույցի առաքելությունը ընտրությունների դիտարկման ընթացքում և ներկայացրել մի շարք խնդիրների լուծման, մասնավորապես, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները: Այդ համատեքստում Դավիթ Հարությունյանը կարևորել է Արդարադատության նախարարության մշակած ՀՀ ընտրական օրենսգրքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերը, որոնց ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքար մղել ընտրությունների և հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031