Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլու. Արցախ մեկնած թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայում

Դեկտեմբեր 01,2017 16:52

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է այն 4 թուրք մտավորականների մասին, որոնք սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Լեռնային Ղարաբաղ:

Միջանկյալ նշենք, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Ուֆուք Ուրասին, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուին, լրագրողներ Ալի Բայրամօղլուին և Էրոլ Քաթըրջըօղլուին կալանավորելու որոշում էր կայացրել և հայտարարել միջազգային հետախուզում:

Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան մտահոգված է այն փաստից, որ վերոնշյալ անձինք առանց ունենալու Ադրբեջանի թույլտվությունը և առացն տեղյակ պահելու թուրքական իշխանություններին, մեկնել են Լեռնային Ղարաբաղ:

«Անօրինական կերպով ադրբեջանական տարածք մուտք գործելը հանցանք է,- նշել է Չավուշօղլուն: – Մանավանդ եթե հաշվի առնենք, թե որքան զգայուն հարց է ղարաբաղյան հիմնախնդիրը: Երբ դեռ հարակից 7 շրջաններն էլ օկուպացիայի մեջ են: Ահա թե ինչ ենք մենք ևս հետաքննություն սկսել, երբ Ադրբեջանում հետաքննություն սկսվեց Ղարաբաղ մեկնած նշյալ անձանց նկատմամբ: Նրանք արդեն հրավիրվել են դատարան ցուցմունքներ տալու: Այդ մարդիկ նույնիսկ զանգահարել են ինձ և ասել, որ չեն գիտակցել, թե հանցանք են գործում: Ես էլ ասացի, որ դրա համար պիտի բացատրություն տալ ադրբեջանական իշխանություններին: Ի վերջո, տարրական դպրոցի աշակերտներ չեն: Նրանք թեև նշել են, որ մեկնելով Ղարաբաղ, այնտեղ պաշտպանել են Ադրբեջանին, քննադատել «Խոջալուի կոտորածը» (խմբ-դեպքերը) և Ղարաբաղի հարցում Ադրբեջանին Ղաջակցող տեսակետներ հայտնել, բայց այդուհանդերձ ապօրինի ձևով այնտեղ գնալը, արդեն հանցանք է»:

Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Արցախ մեկնած թուրք մտավորականները նամակով դիմել են Բաքվին և հայտնել, որ չեն գիտակցել իրենց սխալը:

«Այնուամենայնիվ արդեն իրավական գործընթացը սկսել է: Թող դա դաս լինի, որպեսզի հետագայում ոչ մեկ առանց թույլտվության չայցելի Ղարաբաղ, որը հանդիսանում է Ադրբեջանի տարածք: Դա անընդունելի է թե մեզ համար և թե Ադրբեջանի»,-եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:

Աղբյուր`  Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031