Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում բանկային գաղտնիք. ԿԲ նախկին նախագահ (տեսանյութ). «Ա1+»

Դեկտեմբեր 01,2017 16:48

3-րդ սերնդի թղթադրամներ թողարկելու համար պետք է լինեն լուրջ պատճառներ կամ իրադարձություններ։ Կենտրոնական բանկի նախկին նախագահը չի տեսնում անհրաժեշտությունը, որ  2018 թվականից որոշվել է շրջանառության մեջ դնել թղթադրամներ՝ նոր դիզայնով և թեմատիկայով։

Թեմատիկայից զատ, հասարակությանը հետաքրքրում է դրանց թողարկման համար ծախսվելիք գումարը, որը Կենտրոնական բանկը մերժում է հրապարակել, համարելով այն բանկային գաղտնիք։

«Կենտրոնական բանկը պետք է բաց լինի, Կենտրոնական բանկը իրավունք չունի բաց չլինելու, որովհետև էս բացությամբ ավելի լուրջ խնդիրներ է լուծելու։ Նոր փող է շրջանառության մեջ մտնում և հնարավորինս հուսալի պետք է լինի, վստահելի։ Ի՞նչ է եղել, բերեք հաշվետվություն ներկայացրեք, կոպեկ առ կոպեկ, չեմ հասկանում ինչ է նշանակում գաղտնիք, սա չի կարող գաղտնիք լինել կամ է՞դ որ օրենքի համաձայն։

Անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը՝ Բագրատ Ասատրյանը խորհուրդ տվեց տնտեսական մասով լուրջ ակնկալիքներ չունենալ։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031