Ռուսաստանի Կենտրոնական բանկը, ըստ ձևավորված ավանդույթի, դրամներ չի թողարկում գործող քաղաքական և հասարակական գործիչների դիմանկարներով։ Այսպես են հայտարարել ԿԲ-ից` ի պատասխան «Ավանտի» ասոցիացիայի առաջարկի` դրամներ հատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով։
Պուտինի նկարով սահմանափակ թվով դրամներ հատելու առաջարկով ասոցիացիան ԿԲ-ին դիմել էր օգոստոսի վերջին։ Նոյեմբերին ստացված ԿԲ պատասխանում ասվում է.
«Ըստ ձևավորված ավանդույթի`Ռուսաստանի բանկը թղթադրամների վրա չի օգտագործում գործող քաղաքական և հասարակական գործիչների պատկերներ»։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ