Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե 2013 թվականին ԵԱՏՄ-ին չհարեինք, կհայտնվեինք շատ ավելի վատ վիճակում». Գագիկ Մակարյան

Դեկտեմբեր 01,2017 15:44

Ի տարբերություն այլ փորձագետների, տնտեսագետների, որոնք Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չեն դիտարկում մեր երկրի տնտեսական ոլորտի զարգացման խթան եւ հայտարարում են, որ այն ավելի շատ քաղաքական ուղղվածություն ունի, տնտեսագետ Գագիկ Մակարյանն այդպես չի կարծում:

Նրա խոսքով, Եվրամիության հետ համաձայնագիրն իր մեջ պարունակում է բոլոր անհրաժեշտ գլուխները, որոնք վերաբերվում են սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը եւ մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարին, ստվերի կրճատմանը եւ Հայաստանի Հանրապետությունը, որքան կարելի է ավելի կանխատեսելի, թափանցիկ պետություն դարձնելու նպատակներին:

Ըստ նրա, փաստաթղթում երկու կարեւոր առանցքային արժեքներ կան, որոնք հիշեցվում են` մարդու աշխատանքային իրավունքների եւ շրջակա միջավայրին վերաբերող խնդիրները. «Այսինքն` համաձայնագիրը բացարձակապես ներդաշնակ է ՄԱԿ-ի հիմնական նպատակներին:

Եթե մենք ունենային 2013 թվականի տարբերակը, որը կոչվում էր խորը համապարփակ համաձայնագիր, այն ուղիղ ազդեցություն կունենար տնտեսության արժեքների վրա, բայց այս տարբերակում, այդ անունը չունենալով, համաձայնագիրն իր բովանդակությամբ էականորեն սպասարկելու է տնտեսությանը»:

Ինչ կտա համաձայնագիրը մեր երկրին, հարցին՝ Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ, Հայաստանը որքան դառնա գրավիչ, այնքան օտարերկրյա ներդրումները կհոսեն մեր երկիր, ըստ տնտեսագետի, կխթանվեն նաեւ տեղական ներդրումները. «Եթե մենք դառնում ենք ավելի կանոնակարգված, թափանցիկ պետություն, խթանվում է թե’ ներքին եւ թե’ արտաքին ներդրումները: Հայաստանն իր կարգավիճակը երկրների սեղանի շուրջ ամրապնդում է, որովհետեւ ավելի դեմոկրատական, ավելի թափանցիկ պետության լինելով մարդու իրավունքների եւ կանաչ տնտեսության կեցվածք ունենալով, ավելի ձայնը լսելի է դարձնում համաշխարհային տարբեր համաժողովներում, միջազգային հարթակներում»:

Պարոն Մակարյանն այս համաձայնագրի կնքմամբ տնտեսական էական աճ է կանխատեսում, որովհետեւ, եթե պետք է կոռուպցիան ու ստվերը նվազեցնենք, կրթության եւ տնտեսության չափանիշները համապատասխանեցնենք եվրոպական չափանիշներին, աշխատուժի արտադրողականությունն էական կբարձրանա, կրթության որակն էլ կբարելավվի:

Այդուհանդերձ, Գագիկ Մակարյանը կարծում է, որ Եվրամիություն եւ ԵԱՏՄ-ի բալանսավորումը շատ կարեւոր է. «Եթե 2013 թվականին ԵԱՏՄ-ին չհարեինք, կհայտնվեինք շատ ավելի վատ վիճակում, ինչպես եղավ շատ այլ երկրների հետ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031