«Հրամանագիրը կհրապարակվի`կիմանաք»,- լրագրողների հետ զրույցում այսօր Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: Հիշեցնենք, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղակալ Հայկազ Բաղմանյանը:
Ճշտող հարցին`հրամանագիրը պատրաստ է, մնում է հրապարակե՞լ, Արտակ Զաքարյանն ասաց. «Կհրապարակվի`կիմանաք»:
Հիշեցնենք, նույն տեղեկություններով, աշխատանքից ազատվել է նաեւ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի մյուս տեղակալ Ստեփան Գալստյանը եւս:
Արտակ Զաքարյանը որոշ մանրամասներ պատմեց նաեւ այն աշխատանքային խմբի գործունեությունից, որում ընդգրկված են տարկետման իրավունքի վերանայումների դեմ պայքարող ուսանողները: Ասաց`կառավարության համար անընդունելի է երիտասարդների առաջարկը`բանակը բերել բուհ եւ համատեղել ծառայությունն ու ուսումը:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ