Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Լրագրողներդ կարող եք կինոհանձնակատարից պահանջել, որ կարծիք հայտնի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2017 15:31

Պատասխանելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի` կինոնախագծերը ընդունելու կարգի մասին լրագրողների հարցին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ լինելով ընտրող հանձնաժողովի անդամ, Վահան Տերյանի մասին իր հայտը հանել է. «Ես իմ ֆիլմը հանեցի, որ մյուսներն էլ հետեւեն իմ օրինակին: Թող երիտասարդները նկարեն, որպեսզի թարմ ավյուն մտնի, ոչ թե մի 5 միջակ ֆիլմ նկարածները 6-րդն էլ նկարեն»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ինքը լինելով հանձնաժողովի անդամ, շատ բաներից տեղյակ չէ, մինչդեռ միշտ կողմնակից է եղել, որպեսզի նախագծերի պաշտպանությունը լինի հրապարակային: Նրա խոսքով, այժմ գնահատման նոր մեխանիզմ է առաջարկվում` բալային համակարգով, ինչին ինքը դեմ է:

«Մեր պայքարը նրա համար էր, որ փիչինգները, պաշտպանությունները լրագրողների ներկայությամբ լինեն: Բավականին լուրջ խոսակցություններ են գնացել տարբեր նախագծերի շուրջ… Դժբախտաբար, իրենց ծրագրերին չեն ծանոթացնում մեզ, խոսք էին տվել, որ Կինոյի մասին օրենքի ներկայացում կլինի եւ կասեն, թե ինչպես են ֆինանսավորելու նախագծերը, բայց դեռ չեն եկել, չգիտենք: Նոր եկած կինոհանձնակատարն էլ իր ծրագրերի մասին ելույթներ չի ունեցել, լրագրողներդ կարող եք պահանջել, որ իր կարծիքը հայտնի, ձեր միջոցով մենք էլ կիմանանք»:

Ինչ վերաբերում է ընտրող հանձնաժողովի նոր կազմին, Հարություն Խաչատրյանի խոսքերով, դա նախարարության կազմած գեղարվեստական խորհուրդն է, որի մեջ կան մարդիկ, որոնք նախկինում էլ են եղել: «Ես երբեք գեղարվեստական խորհրդի մեջ չեմ եղել, հիմա հրավիրվել եմ, բայց քանի որ ինքս սցենար ունեի, չմասնակցեցի»,-հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031