Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը 3 բան պետք է ասեր՝ կամ պետք է ասեր՝ ես մեղավոր եմ, կամ՝ ՌԴ-ն ճնշեց, կա՛մ՝ ԵՄ-ն է մեղավոր». Իգիթյան

Դեկտեմբեր 01,2017 15:09

«Այս ոճը ես չգիտեմ ով է գցել առաջինը, այդ ոչ մի բան չնշանակող լոզունգը՝ կամ-կամ, եւ-եւ: Սա որեւէ նշանակություն չունի եւ որեւէ երկիր այդպիսի հարց չի դնում, որտեղ ես աշխատել եմ: Իսկ ՌԴ-ում դնում են՝ եթե ինձ հետ ես, իմ պրոբլեմը քո պրոբլեմն է, չի ասում՝ քո խնդիրը իմ խնդիրն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին եւ ռուսական մեդիայի արձագանքներին:

Նա ասաց, որ ՌԴ-ում հնչում էին շատ լուրջ մեղադրանքներ, որ մենք պատժամիջոցներ ենք կիրառում եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի դեմ, դուք էլ պետք է կիրառեք, որովհետեւ դուք մեր դաշնակիցն եք:

Ինչ վերաբերում է կամ-կամ-ին, մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը նշեց, որ 2013-ին մենք պատրաստ ենք եղել ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, այդ կամ-կամ-ը ԵՄ-ն է դրել ու չի ստորագրել՝ Իգիթյանը արձագանքեց. «Չի եղել այդպիսի բան, նման բան գոյություն չունի: Սերժ Սարգսյանը 3 բան պետք է ասեր՝ կամ պետք է ասեր՝ ես մեղավոր եմ, ես սխալվեցի, որը որեւէ այլ  երկրի նախագահ չի ասի, կամ պետք է ասի ՌԴ-ն չթողեց, ճնշեց, որը չի կարող եւ հանգիստ կարող էր ասել, որ ԵՄ-ն է մեղավոր, որովհետեւ  ԵՄ-ն մեզ երբեք չի պատժել: 2013-ին՝ 4 տարի բանակցություններից հետո թեքվել ենք իրենցից, ընդ որում, գումարներ են իրենք ծախսել բանակցման փուլերի ժամանակ, իրենք նույնիսկ GSP+-ը չեն փակել, հակառակը՝ ընդլայնել են թե՛ ապրանքների, թե՛ քվոտաների մասը: Իրենք միշտ ըմբռնումով էին մոտենում ՀՀ-ի այդ քայլին՝ հասկանալով, թե ինչ խնդիրներ ունի ՀՀ-ն եւ ինչ կարող է անի ՌԴ-ն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031