Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը բազմակնություն ունի, որովհետեւ թե՛ Բելառուսն է կինը, թե՛ մյուսները, մենք առաջին կինը չենք հաստատ». Իգիթյան

Դեկտեմբեր 01,2017 14:59
hovhannes igityan

Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեցինք՝ այս 3-4 տարիների ընթացքում, ինչ մենք ԵԱՏՄ անդամ էինք, տեսանք, թե ՌԴ-ում ինչպես վարվեցին մեր վարորդների հետ, ՀՀ քաղաքացիներին դեպորտի ենթարկեցին, ՌԴ-ի այս քայլերը արդյո՞ք նպաստեցին, որ ՀՀ-ն այնուամենայնիվ, այս որոշումը կայացնի եւ տեսնելով, որ ԵԱՏՄ-ից օգուտներ չունենք, ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրի, եւ, այնուամենայնիվ, ՀՀ-ն իր քաղաքական վեկտորը փոխո՞ւմ է սրանով, թե՞ չէ: Նա պատասխանեց. «Անկախ նրանից, թե հիմա ինչ են խոսում, ես հիշում եմ Մաքսային միություն մտնելը, թե ինչպես էին հիմնավորում ՀՀԿ-ականները այն ժամանակ: Նրանք ասում էին՝ մենք այլընտրանք չունենք, չենք կարող, որովհետեւ այստեղ դրված է ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության հարցը: Եվ նրանք անկեղծ էին, ԵՏՄ-ն չէր կարող լուծել ՀՀ-ի որեւէ խնդիր, որովհետեւ թե՛ ՌԴ-ի հետ մենք ունեինք այն ժամանակ ազատ առեւտրի համաձայնագրեր, թե՛ անդամ երկիրների հետ ոչ մի խնդիր չունեինք: ԵԱՏՄ-ն ինքը վտանգավոր չէ, ինձ մտահոգում է այն հանգամանքը, որ կառավարությունը համարում էր, որ ԵԱՏՄ-ն այլընտրանք չունի: Եթե դու մտածում ես, որ այլընտրանք չկա, ուրեմն այլ ուղղությամբ չես մտածում»:

Մեր հարցին՝ ռուսական մեդիայում մենք տեսնում ենք, թե համաձայնագրի ստորագրումից հետո ինչ արձագանքներ կան, Հայաստանը նույնիսկ համեմատում են ՌԴ-ի հետ ամուսնացած անբարոյական կնոջ հետ, որը նոր սիրեկաններ է գտնում, դուք ինչպե՞ս եք գնահատում նման արձագանքները՝ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Դե եթե իրենց մակարդակով խոսենք՝ նշանակում է, որ Ռուսաստանը բազմակնություն ունի, որովհետեւ թե՛ Բելառուսն է այդ դեպքում կինը, թե՛ մյուսները, մենք առաջին կինը չենք հաստատ»:

Մենք ճշտեցինք՝ ամեն դեպքում ՌԴ-ում Հայաստանի այս քայլը դավաճանություն են որակում, դա երեւում է ԶԼՄ-ներում շեշտադրումներից, կարո՞ղ եք ասել՝ մենք դավաճանե՞լ ենք մեր «ամուսնուն»՝ Իգիթյանը պատասխանեց, որ ՌԴ-ին մենք մեր ամուսինը չենք համարում. «Պետք է համարենք պարտնյոր, բայց ցավոք, ՌԴ-ի հետ պարտնյորային հավասար հարաբերություններ հիմա արդեն չեն ստացվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031