«Պետք է մեր բառապաշարից հանենք «ազատագրված շրջաններ» եզրույթը»,- Aravot.am -ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը. դրանք Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներն են և հանրապետության մաս են կազմում:
Պատգամավորը նշում է, որ տեղական մամուլում հաճախ վերցնում են ինչ-որ մեկի հայտարարությունը` կապված Արցախի տարածքային ամբողջականության հետ, օգտագործում որպես վերնագիր և տարածում:
«Մեր բնակաչության հատկապես այն հատվածը, որը բնակվում է այդ շրջաններում, բավականին զգայուն է: Դրան ավելացրած նաև այնտեղ վերաբնակություն հաստատած սիրիահայ ընտանիքները, ովքեր բնակվել և իրենց հույսը կապել են այս հողի հետ»,-նկատում է Լ. Հովհաննիսյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ