Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնվազն անբարոյականություն է այնպիսի պետության հասցեին նման վիրավորանք հասցնելը, ինչպես Հայաստանն է». Անդրանիկ Կարապետյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 01,2017 12:08

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ռուսական ալիքներում բարձրացված հիստերիան հասել է գագաթնակետին։ Մինչ համաձայնագրի ստորագրումը ռուսական «Զվեզդան» էր հակահայկական թողարկում պատրաստել՝ խոսելով ՀՀԿ-ի ֆաշիստական հակումների մասին, նախօրեին էլ «НТВ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» թողարկումն էր ամբողջությամբ նվիրված Հայաստանին: Թոք-շոուի ֆորմատով հեռարձակվող այդ հաղորդման մասնակիցները՝ քաղաքագետներ, վերլուծաբաններ, կառավարական օղակների փորձագետներ, Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու գործում մեկը մյուսին հերթ չէին տալիս՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որակելով Հայաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ դավաճանական քայլ: Իսկ Հայաստանը համեմատում էին ամուսնացած անառակ կնոջ հետ, որը որոշել է սիրավեպ սկսել մեկ ուրիշ տղամարդու հետ:

ՀՅԴ խմբակցության անկուսակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն էլ ասում է, թե մինչ այդ հայտարարությունը հարգել է վիրավորական արտահայտության հեղինակ Նիկոլայ Ստարիկովին, բայց հիմա չի կարող հարգել․ «Ցավոք սրտի, իմ դաստիարակությունը թույլ չի տալիս ավելի կոշտ բառերով արտահայտվել, բայց կարող եմ ասել, որ առնվազն անբարոյականություն է այնպիսի պետության հասցեին նման վիրավորանք հասցնելը, ինչպես Հայաստանն է»։

Կարապետյանը, վստահ լինելով, որ դա պետական դիրքորոշում չէ, այլ հեղինակն ընդամենը իր «հիմար» կարծիքն է հայտնել, այդուհանդերձ համոզված է, որ պետք է պատասխան պահանջել Ռուսաստանից․ «Ռուսաստանը, որպես իմպերիա, իհարկե, կարող է որոշ չափով խանդել մեզ, բայց Ստարիկովի ասածը չեմ էլ կարծում, որ պետական դիրքորոշում է։ Ամեն դեպքում՝ յուրաքանչյուր հայտարարություն, որն այսպես անբարոյական վերաբերմունք է դրսեւորում իր մեջ, պետք է մեր ԱԳՆ-ի կողմից անարձագանք չմնա»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031