Նախորդ տարի, ընդհանուր առմամբ, ապօրինի ծառահատումների արդյունքում Հայաստանում հատվել է 1481 ծառ՝ 1110,7 խորանարդ մետր խտությամբ։ Ակտերով ձևակերպված ծառահատումները նույնպես նույն թիվն են կազմել։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքում տեղադրված վերջին հրապարակումներից։
Այն տվյալներ է պարունակում վերջին մի քանի տարիներին գրանցված ծառահատումներից։ Եվ կարելի է ասել, որ 2012-2016 թթ. ընթացքում ամենից շատ ծառահատումներ գրանցվել են 2015 թ.՝ այդ ժամանակ ապօրինի ծառահատումների թիվը կազմել է 2660։
Չնայած որ նախորդ տարի ապօրինի ծառահատումների թիվը կազմել է 1481 եւ դա մոտ 1200-ով պակաս է 2015 թ. գրանցված ծառահատումների թվից, ամեն դեպքում վերջին տարիների համար այն նույնպես փոքր թիվ չէ: 2012թ.ԱՎԾ- ի կողմից հաշվարկվել է 1186 ապօրինի ծառահատում, 2013թ.՝ 867, իսկ 2014թ-ին՝ 1263:
Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում