Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շարունակում է օտարերկրյա բիզնեսի համար անհետաքրքիր, անհեռանկարային երկիր մնալ. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 01,2017 11:32

Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից արտահանել է 17.1 մլրդ դրամի կապիտալ։ Հայաստանից իր կապիտալն արտահանել է նաեւ Ֆրանսիան՝ 1.9 մլրդ դրամի չափով, Լիբանանը՝ 8.9 մլրդ դրամի չափով Վրաստանը՝ 10 մլն-ի չափով։

Միաժամանակ այս տարի իրենց ներդրումները նվազեցրել են մի շարք երկրներ։ Օրինակ՝ Կիպրոսից ուղղակի ներդրումները պակասել են 32.7 մլրդ դրամի, Միացյալ Թագավորություններից՝ 30.4 մլրդ դրամի, Լյուքսեմբուրգից՝ 28.4 մլրդ դրամի չափով։ ԱՄՆ-ից ուղղակի ներդրումները պակասել են 6.2 մլրդ դրամի, Արգենտինայից՝ մոտ 1 մլրդ դրամի չափով։

Այս պատկերը տխուր հետեւությունների տեղիք է տալիս, հակառակ իշխանությունների գործադրած ջանքերին, Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, խոշոր ներդրողների համար խոստացած երաշխիքներին՝ Հայաստանը շարունակում է օտարերկրյա բիզնեսի համար անհետաքրքիր, անհեռանկարային երկիր մնալ։

Պատճառները ե՛ւ օբյեկտիվ են, ե՛ւ սուբյեկտիվ, ի վերջո, Ղարաբաղյան հակամարտության առկայությունը, ըստ այդմ, տարածաշրջանային պատերազմի վերսկսման վտանգը, հարեւան երկրների հետ փակ սահմանների առկայությունը, արդարադատության համակարգի իսպառ բացակայությունը, օրեցօր նվազող բնակչությունը, տնտեսական մենաշնորհները եւ այսպես շարունակ:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031