Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը փոխեց ՀԱՊԿ-ը, բայց որքան ժամանակով. «Ժամանակ»

Դեկտեմբեր 01,2017 11:21

ՀԱՊԿ գագաթնաժողովում, որը նախօրեին տեղի է ունեցել Մինսկում, ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտարարության նախագիծը: Դրանով ՀԱՊԿ-ն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև հայտնի երեք սկզբունքներին, որոնց վրա կառուցվում է այդ ջանքը պաշտոնապես՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում:

Ըստ էության, ՀԱՊԿ-ն ընդամենը կարգավորման ստանդարտի մեջ է, և այս տեսանկյունից, իհարկե, շարունակում է առավել հնչեղ մնալ նախորդ տարի դեկտեմբերին ՀԱՊԿ այժմ արդեն նախկին գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտարարությունը հայկական Չինարի գյուղի դիրքերի հանդեպ ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ, երբ Բորդյուժան այդ առիթով արած հայտարարության մեջ օգտագործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը: Ղարաբաղյան հարցում, որպես Հայաստանի, այսպես ասած, դաշնակցային ռազմաքաղաքական բլոկ, ՀԱՊԿ ամենաուժեղ քայլը դեռևս հանդիսանում է Բորդյուժայի այդ հայտարարությունը, թեև դա նրա պաշտոնավարման գրեթե վերջին օրերին արած հայտարարություն էր:

ՀԱՊԿ նախագահները մի կողմից տեր չկանգնեցին այդ հայտարարությանը, մյուս կողմից, սակայն, նաև չհերքեցին կամ չդատապարտեցին այն: Մինչդեռ Բորդյուժան կիրառել էր բավականին ուշագրավ ձևակերպում՝ խոսելով Ապրիլյան պատերազմի մասին և ասելով, որ ռազմական գործողությունները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այլ կերպ ասած, ըստ էության, ճանաչվել էր ոչ միայն Ղարաբաղը, այլ Ղարաբաղը՝ այսպես ասած ներկայիս իր սահմաններով:

Սակայն, սրան զուգահեռ, ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որի անդամների գերակշռող մասը լինելով դե յուրե Հայաստանի դաշնակից, Հայաստանից ավելի սերտ, այդ թվում՝ ռազմատեխնիկական և քաղաքական հարաբերության մեջ են Ադրբեջանի հետ, համենայնդեպս՝ այդպես է եղել մինչև այժմ: Եվ այս տեսանկյունից մենք ունենք հայտարարությունների և իրավիճակի որոշակի հակասականություն, և այդ առումով, իհարկե, ՀԱՊԿ-ից գործնականում ակնկալվում է ոչ թե Մինսկի խմբին աջակցություն և Հելսինիկյան ակտի սկզբունքների հիշատակում, այլ պարզապես շատ կոնկրետ ռազմաքաղաքական արձագանք այն դեպքերում, երբ, օրինակ, սպառնալիքներ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին և առավել ևս՝ երբ կրակում են Հայաստանի տարածքի ուղղությամբ: Փոխվո՞ւմ է այդ տեսանկյունից ՀԱՊԿ-ը որպես ռազմաքաղաքական բլոկ, թե՞ ոչ: Սա է հարցը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031