Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի նախագահի Twitter-ի էջը արգելափակած անձը թուրք է

Դեկտեմբեր 01,2017 11:01

Հայտնի է դարձել, թե ով է 11 րոպեով նոյեմբերի 3-ին արգելափակել ԱՄՆ -ի նախագահ Դոնալդ Թրամփի Twitter միկրոբլոգի էջը։

«Haberturk» լրատվական կայքի համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարի էջն արգելափակել է Գերմանիայում թուրք 20-ամյա Բահթիյար Դույսաքը, որը ժամանակին եղել է Twitter-ի աշխատակից։

Դույսաքը «Techcrunch» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ սխալմամբ է արգելափակել ԱՄՆ նախագահի թվիթերյան էջը։ Բանն այն էր, որ Դույսաքն իր աշխատանքային վերջին օրում որոշել է ապահովագրել Թրամփի էջը և համապատասխան կարգավորումներ է արել ԱՄՆ-ի նախագահի էջի պաշտպանության համար: Սակայն սխալմամբ նրա գործողությունների հետևանքով Թրամփի էջը 11 րոպեով արգելափակվել է։

Դեպքից հետո Twitter-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և նշել, որ իրենք համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն։

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031