Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ կարծիքով՝ վիզային ռեժիմը դժվար թե 4 տարուց շուտ ազատականացվի Հայաստանի համար. Գագիկ Մակարյան. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 01,2017 11:02

ԵՄ-ի հետ առեւտրային GSP+ ռեժիմից Հայաստանը վատ է օգտվում։ Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ GSP + համակարգը հնարավորություն է տալիս մոտ 6400 անուն ապրանք Հայաստանից արտահանել ԵՄ զրոյական մաքսատուրքով, բայց այս համակարգից օգտվում է ընդամենը 60 ընկերություն։

– Վիզային ռեժիմի ազատականացումը, ըստ Ձեզ, մոտ ապագայում հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա այն ե՞րբ տեղի կունենա։

– Մենք դեռ 4-5 տարում մեր օրենքները պետք է ներդաշնակեցնենք եվրոպականին։ Իմ կարծիքով՝ վիզային ռեժիմը դժվար թե 4 տարուց շուտ ազատականացվի Հայաստանի համար։ Այսինքն՝ նրանք դեռ կսպասեն, մի 3-4 տարի բարեփոխումներ կատարենք, մոտեցնենք իրենց օրենքներին, եւ նոր իրենք ազատականացնեն։ Մյուս երկրների օրինակով էլ է այդպես ստացվել։ Նույնիսկ Բուլղարիայի, Ռումինիայի օրինակով է այսպես ստացվել։ Այսինքն՝ Եվրոպան որքան էլ ցանկանա շտապել, ինքը դրանով նաեւ դրական իմաստով հարկադրում է, որպեսզի բարեփոխումները կատարվեն, ինքը չի շտապում գովերգել՝ միանգամից ռեժիմ տալով, որովհետեւ ինքը լավ հասկանում է դրա դրական եւ բացասական հետեւանքները։ Դրա համար ինքը զգույշ կլինի այդ հարցում։ Իմ կարծիքով՝ այդ մասին կխոսենք 4 տարի անց։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031