Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանին. խնդրում ենք Ձեզ պարզաբանում տալ էլեկտրական շարժիչով մեքենաներին առնչվող գործընթացի վերաբերյալ

Դեկտեմբեր 01,2017 10:52

Բաց նամակ ՀՀ վարչապետ ՝ Կարեն Կարապետյանին

Արա Խաչատրյանից և մի շարք քաղաքացիներից

 

Հարգարժան պարոն Կարապետյան,

Սույն թվականի հոկտեմբերի 12 -ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ Դուք հանձնարարել եք ՀՀ փոխվարչապետին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Բնապահպանության նախարարին և ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին ՝ համատեղ մշակել և կառավարությանը ներկայացնել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից ու տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխությունը: Ընդ որում, ԶԼՄ-ներում այդ մասին հրապարակումները շատ ուրախացրեցին ինձ և իմ նման հազարավոր ՀՀ քաղաքացիներին, ովքեր հետևում էին աշխարհում վերջին տարիներին զարգացող և զարգացած երկրներում էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման և արտադրությանը խթանող գործընթացներին:

Հարգելի պարոն վարչապետ , ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել, որ նման որոշման նախաձեռնությունը ստանձնելով դուք շրջադարձային սկիզբ եք դնում մեր հայրենիքում էկոլոգիայի պահպանման և հասարակության առողջացման կարևորագույն գործընթացին : Ձեր այս նախաձեռնությունը, իրոք, ողջունելի է և պատմական:

Սակայն, մամուլում տեղ գտած հրապարակումներում առկա է իրարամերժ տեղեկատվությունը Ձեր հանձնարարականի կատարման ժամկետի առումով. շրջանառվում է մեկ ամիս եւ երկու ամիս ժամկետ:

Ուստի, իմ և բազմաթիվ ՀՀ քաղաքացիների անունից խնդրում ենք Ձեզ պարզաբանում տալ տվյալ գործընթացի վերաբերյալ և հստակ նշել որոշման նախագիծը ընդունելու հստակ ժամկետը և տեղեկացնել, թե որոշումն ինչ փուլում է գտնվում այս պահին: Բաց նամակի նպատակը հասարակության լայն զանգվածների ուշադրությունը սևեռելն է այդ կարևորագույն հարցի ժամանակային գործընթացին, ինչպես նաև տեղեկացվածության հետևանքով էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ծավալների հնարավոր ավելացումը:

Հարգանքով ՝

Արա Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031