Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հայտարարությունների համար լրացուցիչ աջակցություն կարող է տրամադրվել

Դեկտեմբեր 01,2017 11:30

Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը հաջորդեցին երկրի նախագահի մակարդակով հնչեցված հակակոռուպցիոն պայքարը խստացնելու անհրաժեշտության մասին հայտարարություններ:

«Առավոտի» հարցին՝ արդյոք ուղղակի կապ տեսնո՞ւմ եք այս երկու իրադարձությունների միջեւ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին պատասխանեց. «Համաձայն եմ, որ վերջին հայտարարությունները բավական ուժեղ էին ձեւակերպված ու շատ կարեւոր էին Հայաստանի համար:

Այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ դրանք ընդամենը արտացոլում էին Հայաստանում բնականոն զարգացող գործընթացները, եւ որեւէ կապ չեմ տեսնում համաձայնագրի ստորագրման հետ: Համաձայնագիրն ուղղակի կնքվեց շատ պատեհ ժամանակահատվածում: Եվ հենց այս ուժեղ հայտարարությունների համար կարելի է տրամադրել լրացուցիչ աջակցություն ու լրացուցիչ սատարում՝ մեր համագործակցային ձեւաչափի միջոցով»:

Պյոտր Սվիտալսկիի հետ
«Առավոտի» բացառիկ հարցազրույցը 

 

«Առավոտ»

01.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031