Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիսկային և ոչ ռիսկային հարկ վճարողներն իրացման և հարկերի աճ են արձանագրել

Դեկտեմբեր 01,2017 10:41

2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված 401 հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը «առանց դրոշմանիշային վճարի» կազմել է 78.4 մլրդ դրամ, ինչը 11,1 մլրդ դրամով կամ 16.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ ոչ ռիսկային գնահատված 687 հարկ վճարող 2016թ. 9 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտներն ավելացրել է 7,4 տոկոսով: 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա 9 ամիսների համեմատ աճել է ինչպես ռիսկային, այնպես էլ ոչ ռիսկային հարկ վճարողների իրացման շրջանառությունը, համապատասխանաբար՝ 26.8 և 10.1 տոկոսով:

Կամերալ ուսումնասիրությունների, անհատական և ոչ ստանդարտ վերլուծություններով հարկ վճարողների շրջանում իրազեկումների, բացատրական աշխատանքների և կանխարգելիչ գործողությունների արդյունքում 2017թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ԱԱՀ-ն ավելացվել է 2.3 մլրդ դրամով, իսկ շահութահարկի գումարը` 1.3 մլրդ դրամով:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031