ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը երեկ հայտնեց, որ մոնիթորինգի արդյունքներն արդեն հայտնի են։
«Հանձնաժողովի մոնիթորինգն արձանագրել է, որ բենզինի գինը 10 դրամով բարձրացել է։
«Ռեգուլյար» տեսակի բենզինը մայրաքաղաքի որոշ բենզալցակայաններում 400-ի փոխարեն վաճառվում է 410 դրամով։ Այդուհանդերձ՝ գնի բարձրացումը համատարած բնույթ չի կրում։ Քանի որ այս ոլորտում գերիշխող տնտեսվարողներ ունենք, հանձնաժողովն ուսումնասիրություն կիրականացնի՝ հասկանալու գնագոյացման փոփոխության պատճառները։ Բնականաբար, չենք կարող մեկ կամ երկու օրվա մեջ գնահատական տալ իրավիճակին, քանի որ պետք է ուսումնասիրել ձեռքբերման փաստաթղթերը, միջազգային շուկայի դինամիկան։ Պետք է հասկանանք նաև, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այն երկրներում, որոնցից ներկրվում է բենզինը»,- ասաց Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ միայն գնային փոփոխության պատճառները հասկանալուց հետո կարող են գնահատական հնչեցնել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում