Սուր լարինգոտրախեիտ հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում կատարել հետեւյալ ինհալացիան: Լորենու ծաղիկից եւ սովորական տատրակից պատրաստել 100 միլիլիտր թուրմ, վրան ավելացնել 1-2 թեյի գդալ մեղր եւ 25 միլիգրամ հիդրոկորտիզոն, ինչպես նաեւ 1-2 միլիլիտր խիմոտրիպսին: Ինհալացիայի տեւողությունը՝ մինչեւ 10 րոպե: Բուժման տեւողությունը՝ 10-15 օր:
Բարձր տարիքի երեխաների անընդհատ հազի դեպքում վերը նշված խառնուրդին ավելացնել1-2 միլիգրամ ակնամոմի սպիրտային լուծույթ (ակնամոմը՝ 96 տոկոսանոց սպիրտում): Մեկ ինհալացիայի ժամանակ օգտագործվում է 5-10 միլիգրամ բուժական լուծույթ, 5-10 րոպե տեւողությամբ: Բուժման տեւողությունը՝ 10-15 օր:
Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
30.11.2017