Լրահոս
Օրվա լրահոսը

Նոտարը հաստատելու է նաեւ էլեկտրոնային կնիքով՝ օնլայն

Նոյեմբեր 30,2017 21:45
notar

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում կառավարությունը քննարկման ներկայացրեց «Նոտարիատի մասին» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նախագծով առաջարկվում է ընդլայնել նոտարական գործողությունների՝ ժամանակակից տեղեկատվական համակարգերի միջոցով իրականացման ապահովումը: Մասնավորապես, նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ պետք է ստեղծեն նոտարների, բանկային եւ վարկային կազմակերպությունների միջեւ` նոտարին տրամադրելով Էլեկտրոնային կնիք, էլեկտրոնային թվային ստորագրություն:

Վերջիններիս ներդնումը հնարավորություն կստեղծի էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը, այսինքն, էլ կարիք չի լինի անձամբ գնալ նոտարի մոտ: Իսկ էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձեւերը եւ դրանց էլեկտրոնային վավերացման կարգը կսահմանվեն հետագայում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930