Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսերեն լեզվով գիրք՝ հայ բնասեր ընթերցողին. (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 30,2017 20:33

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ բնախույզ, գրող Սուրեն Հայրապետյանի «Мир вокруг нас» գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված էր կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Հայբուսակ» համալսարանի հիմնադիր Լևոն Հարությունյանի 90 ամյակին։ Շնորհանդեսին ներկա էին Լևոն Հարությունյանի ընտանիքի անդամները, նրա ժամանակակիցները և արվեստի ու գրականության գործիչներ ու մտավորականներ։

Լևոն Հարությունյանի դուստր Անահիտ Հարությունյանը իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց գրողին՝ գիրքը գրելու և հավերժին հավերժացնելու համար․ «Թե՛ մեր ընտանիքի, թե՛ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» համալսարանի հիմնադիրների համար շատ մեծ ուրախություն է սա, որովհետև մենք սկսել ենք այնպիսի շրջան, երբ ամեն օր խոսում ենք Լևոն Հայրապետյանի մասին, բայց այսպես հանրության առաջ ներկայացնելը մեծ պարտավորություն է։ Հայրիկիս հոգին հանգիստ է, քանի որ այստեղ կան գիտնականներ, մտավորականներ, ովքեր մտածում են իր մասին և հիշում են իրեն ու իր գործերը»։

Նա խոսեց Սուրեն Հայրապետյանի մասին՝ ընդգծելով, որ նա այն եզակի մարդկանցից է, ով չի դավաճանում ինքն իրեն, և տարածում է այն մարդկանց ավանդույթները ովքեր այսօր այստեղ չեն՝ չմոռանալով ապրողների մասին․ «Ես համարում եմ մեծագույն պարգև այն, որ նա այս գիրքը նվիրել է իմ հոր 90 ամյակին։ Շատերը չէին սպասում նման բան։ Սա իսկապես մեծ անակնկալ էր մեզ համար»,-նշեց նա։

Կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը անդրադարձավ Սուրեն Հայրապետյանի գրելաոճին՝ առանձնացնելով նրա յուրահատուկ մոտեցումը շրջապատող աշխարհին․«Մենք կենդանաբաններ ենք և բնության մեջ կենդանուն տեսնում ենք որպես ուսումնասիրման օբյեկտ, բայց հեղինակը ամեն կենդանու շարժման մեջ տեսնում է պատմություն, և կարդալով հասկանում ես, որ ինչ-որ հետաքրքիր բան կա, որ դու չէիր նկատել մինչ այդ»։

Հյուրերի խոսքը ընդմիջվեց «Мир вокруг нас» գրքից հատվածների ընթերցմամբ և երաժշտական համարներով։ Հեղինակ Սուրեն Հայրապետյանը, ով աշակերտել է Լևոն Հարությունյանին, շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ուշադրության և ջերմ խոսքերի համար, ապա անդրադարձավ իր ուսուցչի հետ ապրած տարիների հիշողություններին «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել իմ հերթական գիրքը, որը նվիրված է Լևոն Հարությունյանի հիշատակին։ Նա մարդ էր, ով ուներ այնքան ուժ ու էներգիա, որ կարողանում էր մարդկանց դաստիարակել ու բարություն սովորեցնել դեպի բնությունը։ Ես պատիվ եմ ունեցել ոչ միայն աշակերտելու նրան, այլ նաև ընկերություն անելու իր հետ և հպարտ եմ, որ կարողացել եմ սովորել իր դասերը»։

Նա նշեց, որ ցանկացած բարի խոսք իր աշխատանքը շարունակելու մոտիվացիա է և հույս հայտնեց, որ կշարունակի ներկայացնել նոր աշխատանքներ բնությունը սիրող ու գնահատող մարդկանց համար։ «Ես ոչինչ չեմ ակնկալում իմ էներգիան տալով, որովհետև ինչ տվեցիր, դա քոնն է, իսկ ինչը պահեցիր քոնը չէ»,- հավելեց գրողը։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930