Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ապտակ չէ, այլ նախապատրաստական հարձակում ՌԴ վրա». NTV-ի անդրադարձը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. (Տեանյութ)

Նոյեմբեր 30,2017 19:30

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո պաշտոնական Ռուսաստանը լռությանը հակառակ ռուսական լրատվամիջոցները ակտիվ քննադատում են համաձայնագրի ստորագրման փաստը:

Նախօրեին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը ռուսական NTV-ն մի ամբողջ հաղորդում էր նվիրել, ընդ որում այն ավելի շատ «հակահայկական» էր՝ « Если друг оказался вдруг?» վերնագրով: Հավաքված փորձագետները քննարկում էին, թե Եվրոպայի ինչին էր պետք Հայաստանը, եղան կարծիքներ, որ Եվրոպային Հայաստանն ընդհանրապես պետք չէր, ասոցացման համաձայնագրի ստորագրումը մի նպատակ ուներ՝ քամի անել ԵԱՏՄ-ում: Ռուս փորձագետներից կարծիք հնչեց նաեւ, որ հենց եվրոպական շուկան հայտնվի, ԵԱՏՄ շուկան «կպարտվի»:

Մեկ այլ փորձագետ պնդեց, որ Հայաստանը ՌԴ-ից պահանջներ ունի, ՌԴ-ն Հայաստանին քիչ է փող տալիս, նա բարձրացրեց նաեւ Նժդեհի հարցը՝ ասելով, որ այդ նացիստական հանցագործին Հայաստանում ազգային հերոսի կոչում են տվել, նրա հուշարձանն են տեղադրել ու դեռ մի բան էլ փորձ է արվել ճնշել ռուսական լրատվամիջոցներին, որ Նժդեհի մասին չասեն նացիստական հանցագործ: Նա նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը համարում է ապտակ ՌԴ-ին. «Սա ապտակ չէ, այլ նախապատրաստական հարձակում ՌԴ վրա»:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով քննադատություններին՝ ասաց, որ չհիմնավորված կարծիքները չի ցանկանում մեկնաբանել, իսկ պաշտոնական ՌԴ տեսակետը էականորեն տարբերվում է հնչեցված կարծիքներից. «Նրանք, բոլորը ասել են անձնական կարծիքներ, լավ գիտեք՝ ինչ մոտիվներով: Եկեք առաջնորդվենք պաշտոնական տեսակետներով, իսկ պաշտոնական տեսակետը հայտնի է: Վերջերս Հայաստանում էր ՌԴ « Единая Россия» կուսակցության պատվիրակությունը, բարձր մակարդակով ասվեց ռուսական պաշտոնական շրջանակների տեսակետը ձեր նշած հարցերի հետ կապված, որոնք տրամագծորեն տարբերվում են տվյալ անձերի բարձրացրած հարցադրումներից: Բնական է, որ տարբեր շահեր սպասարկելու համար իրարամերժ կարծիքներ են ասում, բայց իրականությունը հո մենք լավ գիտենք»:

Պարոն Թադեւոսյանը վստահեցնում է՝ պաշտոնական ՌԴ-ն խնդիր չունի ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ. «Այս համաձայնագիրն ու քաղաքական գործընթացը այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները նոր հարթության մեջ է բարձրացնում, խանգարող բան չկա: Մեր գործողությունները չեն խանգարել այլ պետությունների ու այլ միավորումների քաղաքական շահերին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

NTV-ի հաղորդման տեսանյութը՝

https://www.youtube.com/watch?v=qT6V5_VCxHM

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930