Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. Ամբաստանյալներին օրապահիկ չեն տալիս

Նոյեմբեր 30,2017 19:07

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվող «Սասնա ծռերի» 11 անդամի գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի ինքնազգացողությունը վատացավ: «Շտապ օգնություն» հրավիրվեց դատարան:

Ընդմիջումից հետո արդեն, փաստաբաններից Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ ամբաստանյալի ինքնազգացողությունը վատացել է, քանի որ վերջինս ամբողջ օրը ոչինչ չէր կերել. «Դատական դեպարտամենտից կարող եք տեղեկանալ, որ օրապահիկ չեն տալիս: Մարդիկ ամբողջ օրը սոված են մնում ու դրա համար էլ այս վիճակում են»:

Մինչ այդ, դատավորը մերժել էր Հովհաննես Վարդանյանի պաշտպանի եւ Կարո Եղնուկյանի միջնորդությունները`խափանման միջոցը փոխելու մասին:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացրեց: Պաշտպանը հիմնավորեց`Կարող Եղնուկյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում, քանի որ Կարո Եղնուկյանը կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ:

Այս միջնորդությունը եվս մերժվեց:

Հիշեցնենք, «Սասնա ծռերի» գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930