Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով

Նոյեմբեր 30,2017 18:40

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 30-ին ընդունեց չինական «China constuction» շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին՝ գլխավոր կառավարչի տեղակալ Վեյ Յանի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրեց Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը:  Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ ուրախ կլինի, եթե այդ և մի շարք այլ ծրագրերում չինական կազմակերպության հետ համագործակցության հնարավորություններ լինեն։

Վեյ Յանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրեց իրենց կազմակերպության գործունեությունը։ Նա նշեց, որ «China constuction»-ը ներկայացնում է Չինաստանի պետական շինարարական կորպորացիան։

Այն համարվում է աշխարհի ամենամեծ շինարարական կազմակերպությունը և աշխարհի 500 խոշոր ձեռնարկությունների շարքում գրավում է 24-րդ տեղը։ Զբաղվում են ինչպես շինարարական, այնպես էլ նախագծային գործունեությամբ, աշխատանքներ են կատարում բոլոր աշխարհամասերում։

Սա նրանց առաջին այցն է Հայաստան, որտեղ շինարարական գործունեություն ծավալելու մեծ հնարավորություններ են տեսնում։

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ պատրաստակամ են համագործակցության և  նման հեղինակավոր կազմակերպությունն ունի բոլոր հնարավորությունները՝մասնակցելու առաջիկայում հայտարարվող ճանապարհաշինական մրցույթներին։

Հանդիպման ընթացքում չինական շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացվեցին նաև  Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի առանձնահատկությունները։

Նախարարն առաջարկեց, որպեսզի մինչև մրցույթների մասնակցելու հայտ ներկայացնելը կազմակերպության տեխնիկական թիմը տեղում ուսումնասիրություններ անցկացնի։ Բացի այդ, նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները պատրաստակամ են ցանկացած հարցով խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերել։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930