Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբնակեցումը չպետք է դիտարկել միայն Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում. Բակո Սահակյան

Նոյեմբեր 30,2017 18:35

«Առաջարկում եմ, որ մենք կրթական համակարգին անդրադառնանք ոչ թե նիստից նիստ այլ ամեն օր: Ըստ իս իրավիճակը ուղղակի այդպես է թելադրում»,- ԱԺ նիստում հարցուպատասխանից հետո ամփոփիչ ելույթում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` հավելելով, որ դպրոցներում շարունակվում է ցածր մնալ համալրվածության աստիճանը:

«Խնդիր ունենք նաև բուհերի հետ կապված: Մենք ժամանակին ոչ միայն բարձրաձայնել ենք բուհերի ոչ լիարժեք գործունեության մասին, այլև պայքար ենք ծավալել դրա դեմ: Այդպիսի անհրաժեշտություններ ունենք նաև այս շրջանում: Եվ ես առաջարկում եմ ձեր ընդգծված մասնակցությունը այդ հարցում»,- շեշտեց նախագահը:

Խոսելով վերաբնակեցման վերաբերյալ` Բակո Սահակյանը նշեց, որ ստեղծվել է այն պատկերացումը, որ վերաբնակեցում պետք է կապել կամ Քաշաթաղի, կամ Շահումյանի շրջանների հետ. «Նման մտածելակերպը չի նպաստում վերաբնակեցումը ավելի համատարած դարձնելուն: Վերաբնակեցումը չպետք է դիտարկենք միայն Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում: Մենք ունենք համայնքներ, որտեղ ավելի նպատակահարմար է կատարել վերաբնակեցման գործընթացը»:

Նախագահը հանձնարարեց աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանին, որպեսզի նա կազմի և ներկայացնի ծրագիր, եկող տարում, որ համայնքներում է կատարվելու վերաբնակեցման գործընթացը` ներկայացնելով նաև վայրի ընտրելու հիմնավորումները: Այդ աշխատանքում Բակո Սահակյանը առաջարկեց նաև ԱԺ պատգամավորների մասնակցությունը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930