Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բա որ ընտանեկան բռնությունից տուժած կինն ու տղամարդը ապաստարանում որոշեն իրար «մխիթարել». Ուշագրավ ելույթ՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2017 17:37

Ինչպես հայտնել ենք, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց նախագիծն է քննարկվում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը իր անձնական կարծիքն է ներկայացնում, գուցե խմբակցությունը այլ կարծիքի է, բայց մի շարք մտահոգություններ ունի: Նա նախ անդրադարձավ օրենքի նախագծի վերնագրին. «Ընկերներ, ես երբեք չեմ մտածել, որ կարելի է օրենքով ընտանիքում համերաշխություն վերականգնել: Դա նույնն է, ոնց որ ասես օրենք՝ ընտանիքում բարձր տրամադրությւուն վերականգնելու համար, օրենքով պարտադրես, որ ընտանիքում բարիդրացիական հարաբերությունները վերհիշեն, օրենքով պարտադրես, որ տրամադրության անկում չգրանցվի այս երեկո, ո՞նց կարելի է համերաշխությունը ստիպել վերականգնել օրենքով»:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ որոշ երկրներ ունեն «Երջանկության մասին» օրենք:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ոստիկանապետն էլ է խոստովանել, որ առ այօսր ոստիկանական համակարգում քիչ չեն «մարդու կերպարանքով շարժական այն զանգվածները, որոնք առիթը բաց չեն թողնում օրենքը չարաշահել քաղաքացիների նկատմամբ»:
Նա մի դեպք նկարագրեց, երբ ընտանիքում բռնությունից տուժած մի կին դիմել է ոստիկանություն,3-4 օր պահել են բաժանմունքում, ինչ է թե պետը դեռ չի եկել. «Պետն էլ հավանաբար գնացել էր ըմբոշխնելու ամառային երեկոների հաճույքը չգիտեմ որ հիմնարկներում: Կինը մնացել էր բաժանմունքում ու այդ ընթացքում հարցեր, որոնք բուն գործի հետ կապ չունեն»:

Նա զարմացավ՝ ինչպես է, որ 3 դատավորի համար բյուջեում փող չկա, իսկ ապաստարանների, աջակցման կենտրոնների համար, որ հսկայական միջոցներ են պետք, փող կա. «Ապաստարանների սպասվող գզվրտոցի մասին չեմ ուզում խոսել: Հավանաբար ապաստարաններում պիտի սեռային հատկանիշով տարբերակեն՝ չի կարող մի տեղ տղամարդը, մյուս տեղ՝ կինը, որոնք երկուսն էլ ընտանեկան բռնությունից տուժած են, էդ օրը որոշեն իրար մխիթարել, ի՞նչ է սպասվում այդտեղ: Այս ամենը ծախս է ու ոչ մեկը ցույց չի տալիս ինչ ծախս է»:

Գեւորգ Պետրոսյանը նաեւ նշեց, թե օրենքի նախագծում գրված է՝ ոստիկանը կարող է մնալ քո տանն այնքան ժամանակ, մինչեւ շորերդ հավաքես. «Ենթադրվում է, որ գոնե 3-4 ժամ կտեւի իմ շորերը հավաքելը, ուրեմն ոստիկանը պիտի կանգնի իմ կողքը, չափավորի, դիրիժորի փայտիկով ասի՝ արագ, սա ո՞ր մեկիս մտածողության մեջ է տեղավորվում»:

Պատգամավորն ասաց, որ եթե, Աստված չանի, այս նախագիծն ընդունվի այս դրույթներով, ապա անպայման հենց ոստիկանների հետ լինելու են բախումներ եւ Աստված չանի, որ դրանք ավարտվեն ծանր հետեւանքներով:

Ըստ Գեւորգ Պետրոսյանի, ինչքան էլ մենք մեզ ներկայացնենք իբրեւ զտարյուն եվրոպացիներ, մեր ազգային մտածելակերպն ունենք ու եվրոպացի չենք դառնալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930