Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քրեական գործ՝ «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյայի կողմից կաշառք պահանջելու փաստով

Նոյեմբեր 30,2017 17:25

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով նոյեմբերի 27-ին ոստիկանության Գյումրի քաղաքի «Մուշի» բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակի տարածքային սպասարկման կենտրոնի աշխատակից Ջանոյան Աղասիի կողմից կաշառք պահանջելու փաստով։ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ նախաքննություն կատարելու համար քրգործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազից, որը հայտնեց. «Կոնկրետ անձինք նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակի տարածքային սպասարկման կենտրոնի աշխատակից Ջանոյան Աղասը իրենց գազահաշվիչը լաբորատոր ստուգման չուղարկելու և թերություն չարձանագրելու համար պահանջել է կաշառք՝ 300 հազար ՀՀ դրամ կանխիկ գումար»։ Մեր տեղեկություններով, Ջանոյան Աղասը զբաղեցնում է նշված ընկերության իրացման բաժնի պետի պաշտոնը։

Այս պահին կատարվում է նախաքննություն։

ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածում, որը վերնագրված է «Առևտրային կաշառք», 3-րդ կետով նախատեսվում է. «Առեւտրային կամ այլ կազմակերպության կառավարչական գործառույթ իրականացնող ծառայողի, միջնորդ դատավորի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից դրամ, արժեթղթեր կամ այլ գույք ստանալը՝ իրենց գրաված դիրքի հետ կապված՝ կաշառք տվողի, բացառությամբ իր հաճախորդի, օգտին գործողություններ (անգործություն) կատարելու համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. FFFFF says:

    ԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻաաաաաաաաաաաաաաաաաա..լուրջ?Սիգ քրեական գործ էլ հարուցել գիդե?դաբռո ունի?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930