Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը պետք է պահանջի, որ НТВ հեռուստաալիքը ներողություն խնդրի» (տեսանյութ). «Ա1+»

Նոյեմբեր 30,2017 17:23

«Այս հաղորդումից հետո ես գտնում եմ որ Հայաստանի դեսպանությունը Ռուսաստանում պարտադիր պետք է համապատասխան նոտա տա և պահանջի, որ այդ ՆՏՎ կոչված հեռուստաալիքը ոչ միայն ներողություն խնդրի, այլև պատժի այն վարողներին»,-նշում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ռուսների պահվածքին։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ ռուսական ՆՏՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հանդիպման վայրը» թոք շոուում Հայաստանի եվրաինտեգրացումը բնորոշել էին որպես Ռուսաստանի հանդեպ անհավատարիմ կնոջ քայլ։

Արամ Սարգսյանը հավատացած է, որ վստահելի հարաբերությունների պարագայում կողմերը միմյանց դավաճան չեն կոչում կամ մեղադրում ինչ-որ քայլերի մեջ։ Ըստ նրա՝ ԵԱՏՄ կազմում մենք ունենք որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ բացատրել այս կամ այն քայլերի պատճառները թե պաշտոնական օղակներին և թե հասարակության լայն շերտերին։

«Մեր խնդիրն է՝ ներկայացնել ու ասել, որ, գիտեք ինչ, մենք պահպանում ենք ռազմավարական գործընկերների հետ մեր հարաբերությունները և մյուս ԵԱՏՄ երկրների հետ, բայց նաև իրականացնում ենք այսպիսի քաղաքականություն՝ ելնելով այսինչ –այնինչ խնդիրներից»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930