Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հլը մի հատ ոստիկան մտնի իմ տուն, իմ մարդն ա, խմել ա, ծեծել ա». Պատգամավորը՝ Ընտանեկան բռնության օրենքի մասին

Նոյեմբեր 30,2017 17:19

Ինչպես հայտնել ենք, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց նախագիծն է քննարկվում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը, իր խոսքով՝ լսելով երեւանցի պատգամավորների վրդովմունքը այս նախագծի հետ կապված, զարմացել է, որովետեւ իրեն թվում էր, թե ինքը Սպիտակից է եւ միայն գյուղաբնակներն ունեն մտահոգություն այս նախագծի հետ կապված:

Պատգամավորը պատմեց, թե ընտանեկան բռնության կանխարգելման մասին այս օրենքի նախագծի հետ կապված ինչ են իրեն ասել սպիտակցի կանայք. «Ասում էին՝ հլը մի հատ ոստիկան մտնի իմ տուն, իմ մարդն ա, խմել ա, ծեծել ա: Գյուղերում այսպես են ընդունում ու շատ վատ են անդրադառնում այս հարցերի շուրջ»:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ գիտենք, գյուղական համայնքներում գյուղապետը կգնա կբարիշացնի, քավորը կանի, բայց այս օրենքը չի արգելում դա անել եւ միեւնույն է, դա լինելու է. «Ձեր բերած օրինակում, երբ կինը կասի՝ լավ ա արել, ծեծել ա, վաղը կբարիշեմ, այդ դեպքում առավելագույնը, որ կարող է անել ոստիկանը, ասելն է, զգուշացնելն է, որ վաղը կնոջդ էլ չծեծես, ուրիշ բան չի կարող անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930