Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ ընտրեց բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկին

Նոյեմբեր 30,2017 16:57

Այսօր տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց:

Օրակարգում էր Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի անդամ նշանակելու հարցը: Սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն` խմբակցությունների առաջարկությամբ, բարձրագույն դատական խորհրդի մեկ անդամին նշանակում է Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ: «Հայրենիք» խմբակցության կողմից առաջադրվել է արդարադատության խորհրդի իրավաբան անդամ Շուշանիկ Հայրապետյանի թեկնածությունը: Գաղտնի քվեարկությամբ վերջինս միաձայն ընտրվեց բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Նիստի օրակարգի հարցերից էր նաև «Վերածնունդ» խմբակցության հարցապնդումն` ուղղված հանրապետության նախագահին: Հարցապնդումը հետևյալն էր. 2008 թվականից սկսած՝ Արցախի կառավարության երաշխավորությամբ որքա՞ն վարկային երաշխիք է տրվել ֆիզիկական և իրավաբանական անձանց: Նախագահի կողմից այն հասցեագրված էր պետնախարար Արայիկ Հարությունյանին, որը պատասխանելով հարցապնդմանը, նախ ասաց, որ ֆիզիկական անձանց կառավարության կողմից երբևէ բյուջետային երաշխիք չի տրվել: «Այսօրվա դրությամբ բյուջետային երաշխիքների պարտավորության չափը կազմում է 86 մլրդ դրամ: Երաշխիքները տրամադրվել են հիմնականում Արցախի ներդրումային հիմնադրամին ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին, ինչպես նաև մի շարք պետական ու մասնավոր ընկերությունների»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930