Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխան Բարսեղյանը համոզում էր՝ ես անձամբ գումարը վերցնեմ, փոխանցեմ իրեն, ես հրաժարվեցի». փաստաբան

Նոյեմբեր 30,2017 16:10

Կաշառք պահանջելու եւ ստանալու համար մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց կաշառքի միջնորդության համար մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանը:

Մեղադրողի հարցին` գործով տուժող Նորիկ Հակոբյանի հետ երբ է զրուցել, Էլզա Զաքարյանը պատասխանեց, որ Նորիկ Հակոբյանը զանգահարել է իրեն հանդիպումից երկու օր առաջ. «Հետո հանդիպեցինք, խնդիրը ներկայացրեց: Ասաց, որ հայցադիմում է ներկայացրել, գիտի՝ մերժվելու է: Նորիկը խնդրեց` իմանամ ինչ կարելի է անել: Իշխան Բարսեղյանն ասաց` գործը դժվար է, յուբիլեյնի գործ է: Առաջին խոսակցության ժամանակ կոնկրետ ասաց, որ մերժման ենթակա է, կա վճիռ եւ պետք է վտարվի: Հետո Նորիկն ասաց, որ պետք է հանդիպենք, ասացի հարմար չի, կզանգահարեմ պարոն Բարսեղյանին, տեսնեմ՝ ինչ է ասում: Իշխան Բարսեղյանը բավականին երկար ժամանակ ինձ համոզում էր, որ ես անձամբ գումարը վերցնեմ, փոխանցեմ իրեն, բայց ես հրաժարվեցի: Դրանից հետո ասաց, որ փոխանցեմ Նորիկին, որ գա կինո «Հայրենիքի« գետնանցումի մոտ»:

Ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբանը ընդունեց իր մեղքը, ասաց, որ միայն Նորիկ Հակոբյանին է փորձել օգնել, որեւէ շահ չի ունեցել:

Էլզա Զաքարյանը հրաժարվեց պաշտպանական կողմի հարցերին պատասխանելուց, ինչը, Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի բնորոշմամբ, մեղադրանքի պաշտպանություն է. «Մեղադրյալն ու մեղադրողը հանդես են գալիս նույն դիրքերում, այսինքն, ամբաստանյալը կարող էր նստած լիներ մեղադրողի տեղում»:

Իշխան Բարսեղյանն էլ նկատեց, որ Էլզա Զաքարյանն ու մեղադրող դատախազը ձեն-ձենի են տվել. «Երկրորդ դատախազը պետք է լիներ եւ կողք կողքի նստած մեղադրանքը պաշտպանեին»:

Հիշեցնենք, որ Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:

Իսկ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930